ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կվերանայի իր ընդունած բանաձևը
2019-03-16 12:47:09

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, որում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, կրկին պետք է վերանայի արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու բանաձևը: Դա տեղի կունենա մարտի 26-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել երկրում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու Սենատի բանաձևին։ Նա այդ իրավունքն օգտագործել է իր նախագահության ընթացքում առաջին անգամ։

Բանաձևն արգելում է Թրամփին Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար միջոցներ ներգրավվել։

Կոնգրեսի երկու պալատները, այդ թվում նաև Սենատը, որում գերակշռում են հանրապետականները, հավանություն էին տվել մեքսիկական սահմանին արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու բանաձևին:

Վետո դնելուց առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է երկրում ստեղծված «սարսափելի արտակարգ դրության» մասին, իսկ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը Թրամփի գործողություններն անվանել է օրինական: