ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետն անակնկալ այցով մեկնել է գյուղերից մեկը
2019-03-16 14:00:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այցով գյուղական համայնքներից մեկում է։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ այցն անակնկալ է ու չի մանրամասնել, թե որ համայնք է ուղևորվում։

Այցի նպատակը ծանոթանալն է գյուղացիների հոգսերին, տրամադրություններին։

«Նպատակն այն է, որ տեղում ծանոթանամ, խոսեմ մարդկանց հետ ու հասկանամ, թե ինչ է կատարվում։ Առանց նախապես պատրաստված միջոցառումների ուզում եմ իմանալ, թե մարդիկ ինչպես են ապրում, ինչ տրամադրություն ունեն, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունն ինչ կարող է անել»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ անակնկալ այցի արդյունավետության պարագայում այս գործելաոճը կշարունակի։