ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կիրակի տեղի կունենա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը
2019-03-16 15:12:07

Ստամբուլում մարտի 17-ին կկայանա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը Ստամբուլի Գում-Գափու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Մինչ այդ քահանաների համար եկեղեցական կարգով ընդունված է վերջին օծում կատարել:

Հուղարկավորության կարգին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանելու Երուսաղեմի պատրիարքը, Էջմիածնից 3 եպիսկոպոս, Անթիլիասից 2 եպիսկոպոս, նաև հոգևորականներ ու վարդապետներ: Վերջին օծման կարգը կկատարի փոխանորդ Արամ Աթեշյանը:

Սրբազան հայրն իր մահկանացուն կնքել է մարտի 8-ին՝ մոտ 10 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո։ 2008 թվականից պատրիարք Մութաֆյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։