ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանը սահմանախախտին հոգեկան հիվանդ է անվանել
2019-03-16 15:49:29

Այսօր ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում N զորամասի պահպանության տեղամասում պետական սահմանը խախտած անձի վերաբերյալ հայտարարություն է արել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը: Տարածված հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի սահմանը խախտելու փորձի ժամանակ ձերբակալված Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովը հոգեկան հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել եւ նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։

Տես նաև՝