ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանում կունենանք Եվրոպայի հրապարակ
2019-03-16 17:24:55

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ։ Երևանի քաղաքապետարանի էջում հրապարակվել է ավագանու որոշման նախագիծը։

«2019թ. նշվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հիմնադրման 70-ամյակը: Այս հոբելյանը տեսանելի և հիշարժան դարձնելու համար ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝ կառույցը տեղակայած Ստրասբուրգ քաղաքում և ԵԽ անդամ երկրներում համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար:

Այդ նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի 2018թ. հունիսի 20-ի նիստին մասնավորապես առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ»,-ասվում է նախագծում։

Մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողություն: