ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում է
2019-03-18 10:15:43

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցը կտեւի մարտի 18-21-ը: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավարի, Բեռլինի խորհրդարանի նախագահի, Սաար երկրամասի Լանդ-թագի նախագահի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն, Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ, ինչպես նաև Զաարլանդի համալսարան: Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը:

Այցի վերաբերյալ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատվիրակությունն արդեն Բեռլինում է, եւ  որ վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով Գերմանիա հրավիրել էին ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին։