ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր լոուքոսթեր` Օդեսսա-Երևան ուղղությամբ
2019-03-18 16:00:06

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Ուկրաինական SkyUp ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը։ Սա «SkyUp» ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան։ 

Ավելի վաղ « Զվարթնոց»-ը տեղեկացրել էր, որ մայիսի 17-ից SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Կիև-Երևան ուղղությամբ՝ շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։