ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սրբուկի եվրատեսիլյան երգը ավելի քան 3 մլն դիտում է հավաքել Youtube-ում
2019-03-18 16:30:33

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանի «Walking out» երգը  բավականին կարճ ժամանակահատվածում Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել, այս մասին երգչուհին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Ես ու իմ եվրատեսիլյան թիմը մեծ անհամբերությամբ սպասում էինք Youtube-ում 1.000.000 դիտելիության ցուցանիշին, և աննկարագրելի էր մեր ուրախությունը, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում տեսանք, թե ինչպես երգը սիրվեց, տարածվեց, կտրեց մայրցամաքներ։ Կրկնակի զարմանալի էր, երբ 1.000.000-ից հետո շուրջ մեկ ժամվա ընթացքում ցուցանիշը հասավ 2.500.000-ի և շարունակում է սրընթաց աճել։ Մենք արդեն դիմել ենք «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքին, որպեսզի հասկանանք՝ արդյոք որևէ խնդիր կա՞ թաքնված արագ աճող ցուցանիշի հետևում, թե ոչ։ Նորությունների մասին անպայման կտեղեկացնեմ։
Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք»,-նշել է Սրբուհի Սարգսյանը:

Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է: Հոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը: Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: