ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գաղափար կա. քաղաքապետ
2019-03-18 17:47:02

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Չկա քանդման գաղափար, կա կառուցման գաղափար՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով շենքերի ձեղնահարկերի խնդրինՄամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ սրճարանների ապամոնտաժումից հետո քաղաքային իշխանությունները անցնելու են  մանսարդների քանդմանը:

Քաղաքապետը թեմայի մասին խոսել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության կառուցած բազմաբնակարան շենքի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև  վարչապետը:

Բագրատունյաց 47/2 հասցեում կառուցված շենքը «Գրանդ Հոլդինգ» ընկերության պատվերով այսօր հանձնվեց շահագործմանԲնակարանները հատկացվել են հիփոթեքային վարկավորման տարբերակով՝ առանց տոկոսադրույքի.  աշխատակիցները 12 տարվա ընթացքում մարելու են մայր գումարը:

Շենքի նախագծի իրականացաման պատասխանատու Վահագն Խալաթյանն ասում է՝ բնակարանների շահառուներ են Հոլդինգի այն աշխատակիցները, որոնք բնակարանային խնդիրներ ունեն:

 «Վարկավորումն իրականացվում է առանց տոկոսադրույքի՝ սոցիալական ուղղվածությունը հենց դրանում է կայանում: Բնակարանները հանձնվել են վերանորոգված կամ չվերանորոգված տարբերակով՝ կախված շահառուի ցանկությունից»,- ասում է Խալաթյանը:

«Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերեր Միքայել Վարդանյանն էլ ասում է՝  ծրագիրը կշարունակվի, եթե տեսնեն, որ դրա պահանջարևկը կա:  

Իսկ  հարցին, թե արդյո՞ք իրենց տնտեսական հեղափոխության մասնակից են համարում, Վարդանյանն այսպես է պատասխանում. «Մենք միշտ գործել ենք ի շահ մեր պետությանը, մեր ժողովրդին: Մենք միշտ ազատ ենք եղել»:

Շենքի բացմանը ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու   քաղաքապետ Հայկ Մարությանը շրջեցին  տարածքումծանոթացան   հարևանությամբ գտնվող մեկ այլ շենքի պայմաններին։ Բնակիչները  պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեցին   շենքային պայմանների վրա:

Պաշտոնյաներն ու բնակիչները եկան  համաձայնության,  որ  հարցերը կքննարկեն  վարչական շրջանի ղեկավարի հետ:  Բայց մինչև այդ  վարչապետին   տեղեկացրեցին նաև, որ իրենց շենքը բակ չունի. տարիներ առաջ մի տնտեսվարող  գնել  է տարածքը:

Ի դեպ,  քաղաքապետն անդրադարձավ նաև շենքերի ձեղնահարկերի խնդրին: Մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ սրճարանների ապամոնտաժումից հետո քաղաքային իշխանությունն անցնելու է շենքերի մանսարդների քանդմանը:

«Մենք լրիվ հակառակ բանն ենք անելու։ Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում: Չկա քանդման նախաձեռնություն, մանսարդների կառուցումը լինելու է քաղաքացիների համաձայնությամբ, կարգավորված ու բոլոր նորմերին համապատասխան»։

Մանսարդների կառուցումը, ըստ քաղաքապետի, պետք է լինի քաղաքի 5-րդ ճակատը, և որպես օրինակ քաղաքապետը մատնանշեց Փարիզը:

0:00
0:00