Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Այսօր՝ նոյեմբերի 14-ին ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են Իմ քայլը եւ Մենք դաշինքները, «Սասնա ծռեր» կուսակցությունը, Ազգային առաջընթաց կուսակցությունը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, ՕԵԿ, Լուսավոր Հայաստան, ՀՀԿ, Քաղաքացու որոշում:
Մինչեւ ժամը 17.00-ը փաստաթղթեր ներկայացրել էր միայն «Իմ քայլը» դաշինքը: Մյուս 10 ուժերը ԿԸՀ ներկայացել են առաջադրման վերջնաժամկետի վերջին րոպեներին:
Իմ քայլը դաշինք․ ցուցակը գխավորում է Նիկոլ Փաշինյանը
«Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը. ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
Ազգային առաջընթաց կուսակցությունը
ԲՀԿ-ն ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը
ՀՅԴ ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը. ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը
ՕԵԿ կուսակցություն ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը գլխավորում է Լեւոն Շիրինյանը
Մենք դաշինքի ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը
Լուսավոր Հայաստանը գլխավորում է Էդմոն Մարուքյանը
ՀՀԿ ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը
Քաղաքացու որոշում կուսակցությունը գլխավորում է Սուրեն Սահակյանը