ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-19 10:15:33
  • «Առավոտ». Ուշացած, բայց անկեղծ խոսակցության անվիճելի օգուտները
  • «Փաստ». «Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե՞ ֆալստարտ
  • «Ժողովուրդ». ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում
  • «Ժամանակ». Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխությունները՝ դժգոհության պատճառ

Ուշացած, բայց անկեղծ խոսակցության անվիճելի օգուտները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, «Առավոտ»-ի կարծիքով, առիթ դարձավ հայ-վրացական հարաբերություններում հերթական, ցավոտ եւ կատարելապես վնասակար թյուրիմացությանը մեկընդմիշտ վերջ դնելու ճանապարհին կարեւոր քայլ անելու հարցում։

Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանի հակամարտությունների խնդրով բաց խոսակցության մասին է, որ տեղի ունեցավ Երեւանում նախագահ Զուրաբիշվիլիի եւ հայաստանյան ղեկավար պաշտոնյաների միջեւ։

Նախագահ Զուրաբիշվիլին կարևորելով երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը հակամարտությունների հարցերում՝ նշել էր, որ իրենց համար տխուր ու ցավալի է, երբ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիա եւ Հարավային Օսեթիայի հարցն է դրվում, ասվում է՝իբր հակամարտությունները նույն տիպի են, եւ փնտրվում է ինչ-որ սիմետրիա: «Մենք կարծում ենք, որ այստեղ չկա այն բարյացակամությունը, որը պետք է լինի մեր երկրի նկատմամբ», - նշել էր Վրաստանի նախագահը։

«Սա չափազանց կարեւոր հայտարարություն է, որով տիկին նախագահը, փաստորեն, չեղարկել է իր՝ ավելի վաղ Բաքվում կատարած հայտարարությունը։ Այսինքն, ըստ երեւանյան հայտարարության, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Վրաստանի հակամարտություններն այնուամենայնիվ նույնը չեն, սիմետրիկ չեն։

Այսինքն, եթե արտաքուստ սա կարող է թվալ դիվանագիտական «փոխհրաձգություն», իրականում սա շատ կարեւոր արձանագրումներ են, որոնք, ի պատիվ պաշտոնական Երեւանի եւ Թբիլիսիի՝ այնուամենայնիվ, թեւկուզեւ ուշացած, բայց արվեցին: Ի վերջո, ի՞նչ են իրարից ուզում այս հարցում Վրաստանը եւ Հայաստանը։ Փաստացի, ոչ ավելին, քան այն, ինչն արձանագրված է նրանց պաշտոնական դիրքորոշումներում եւ միջազգային պարտավորություններում, ինչպես նաեւ՝ չշեղվել այն ամենից, ինչն արդեն պաշտոնապես ֆիքսված է,- գրում է թերթը՝ շարունակելով,-Հասկանալի է, որ Վրաստանի ամենա-«պրոհայկական» քաղաքականությունը, որն ակնկալում է Երեւանը, դա բալանսավորված դիրքորոշումն է, բարյացակամ չեզոքությունը, երկկողմ հարաբերությունների խորացումն ամենալայն սպեկտրով՝ տնտեսությունից մինչեւ անվտանգություն, եւ Թբիլիսիում դրա մասին լավատեղյակ են, եւ միշտ էլ կողմ են եղել դրան»:

«Սա չափազանց կարեւոր հայտարարություն է, որով տիկին նախագահը, փաստորեն, չեղարկել է իր՝ ավելի վաղ Բաքվում կատարած հայտարարությունը։ Այսինքն, ըստ երեւանյան հայտարարության, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Վրաստանի հակամարտություններն այնուամենայնիվ նույնը չեն, սիմետրիկ չեն։

Այսինքն, եթե արտաքուստ սա կարող է թվալ դիվանագիտական «փոխհրաձգություն», իրականում սա շատ կարեւոր արձանագրումներ են, որոնք, ի պատիվ պաշտոնական Երեւանի եւ Թբիլիսիի՝ այնուամենայնիվ, թեւկուզեւ ուշացած, բայց արվեցին: Ի վերջո, ի՞նչ են իրարից ուզում այս հարցում Վրաստանը եւ Հայաստանը։ Փաստացի, ոչ ավելին, քան այն, ինչն արձանագրված է նրանց պաշտոնական դիրքորոշումներում եւ միջազգային պարտավորություններում, ինչպես նաեւ՝ չշեղվել այն ամենից, ինչն արդեն պաշտոնապես ֆիքսված է,- գրում է թերթը՝ շարունակելով,-Հասկանալի է, որ Վրաստանի ամենա-«պրոհայկական» քաղաքականությունը, որն ակնկալում է Երեւանը, դա բալանսավորված դիրքորոշումն է, բարյացակամ չեզոքությունը, երկկողմ հարաբերությունների խորացումն ամենալայն սպեկտրով՝ տնտեսությունից մինչեւ անվտանգություն, եւ Թբիլիսիում դրա մասին լավատեղյակ են, եւ միշտ էլ կողմ են եղել դրան»:

«Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե՞ ֆալստարտ

«Սա այն փաստաթուղթն է, որը տարիներ շարունակ քննադատության թիրախում է եղել՝ համարվելով «հող հանձնելու» փաստաթուղթ»,- այս վերնագրի տակ գրում է «Փաստ»-ը:

Թե իրականում դա իրենից ինչ է ներկայայացնում, ըստ թերթի, դեռ ամբողջական գնահատական դժվար է տալ՝ հաշվի առնելով, որ այդ փաստաթղթի մի մասն է միայն հրապարակայնացվել, բայց կարծում է՝ ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը չի նախատեսում բանակցություններին արցախյան կողմի մասնակցություն՝ գոնե այս փուլում:

Սակայն իշխանությունները հենց այնպես չեն գնալու լուծման որևէ տարբերակի: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս թեմայով քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք է սկսելու: Թերթը չի բացառում, որ նման քննարկումներ լինեն նաև նախորդ իշխանությունների՝ իրազեկ ներկայացուցիչների հետ, եթե նրանք համաձայնեն մասնակցել:

ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում

Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել, մինչդեռ երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ամեն հինգշաբթի պարտադիր նիստեր էին անում: Արձանագրելով այս փաստը, «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ ՀՀԿ գործադիր նիստերը վաղուց ձեւականություն են դարձել, քանի որ ղեկավար կազմի մի քանի անդամներ դադարեցրել են իրենց համագործակցությունը կուսակցության հետ եւ չեն մասնակցում այդ նիստերին: Բացի այդ, մի քանիսն էլ չնայած կուսակցության անդամ են, սակայն վաղուց չեն առնչվում կուսակցությանը եւ ոչ էլ նիստերին մասնակցում: Թերթը նկատել է անգամ, որ կուսակցության պաշտոնական կայքէջից բացակայում են կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի մարմնի անդամների քանակն ու անունները:

Սակայն ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել, թե պատճառը միայն տեխնիկական է, կայքը վերազինման փուլում է, եւ առաջիկայում կուսակցությունը նոր, թարմացված կայք կունենա: Ռուբեն Թադեւոսյանը հստակ չի պատասխանել, թե այս մեկ ամսվա ընթացքում նիստ չանցկացնելու պատճառները որոնք են: Միեւնույն ժամանակ, Թադեւոսյանի խոսքով, կուսակցությունում սովորական իրավիճակ է, ընթացիկ աշխատանքներ են, սակայն առաջիկայում համագումար չի սպասվում:

«Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել, եւ, մեր տեղեկություններով, որքան մոտենա այդ օրը, այնքան իշխող ուժի անդամները սկսելու են ավելի սուր քննադատել նորընտիր իշխանություններին` փորձելով ապացուցել, որ այդ մեկ տարում կա՛մ ոչինչ չի փոխվել, կա՛մ նույնիսկ ամեն ինչ դեպի ավելի վատն է փոխվել: Ավելին, մեր տեղեկություններով` ապրիլի 23-ին հայտարարությամբ է հանդես գալու նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը»,-գրում է թերթը:

Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխությունները՝ դժգոհության պատճառ

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս բողոքի լուրջ ցույցեր, նույնիսկ անհնազանդության ակցիաներ են սպասվում՝ կապված «վիճակախաղերի» մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով խիստ սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը։

Թերթի աղբյուրները պնդում են, որ նոր իշխանությունների նման քայլերի հետևանքով հազարավոր մարդիկ կա՛մ կդառնան գործազուրկ, կա՛մ կկորցնեն եկամտի կայուն աղբյուրը, խոսքը ոչ միայն այդ գրասենյակներում աշխատողների, այլև վարձակալությամբ բուքմեյքերականներին տարածքներ հանձնած մարդկանց մասին է։

«Փաստն այն է, որ տվյալ փոփոխությունների արդյունքում պետությունը կկրի ոչ միայն հսկայական նյութական վնաս` ի դեմս լիցենզիայի գումարի, սոցվճարների, գույքահարկի և այլն, այլև հազարավոր մարդիկ կդառնան գործազուրկ, ինչպես նաև չի լուծվի գլխավոր խնդիրը` խաղադրույք կատարողը կշարունակի խաղալ, բայց դա կանի բացառապես համացանցի միջոցով։

Մեր աղբյուրները պնդում են, որ մի քանի բուքմեյքերականների աշխատողներ ցանկանում են ծայրահեղ քայլերի դիմել հենց այսօր, բայց նրանց ղեկավարներին դեռևս հաջողվում է կանխել դա, սակայն մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ երկար զսպել չեն կարող, մարդկանց օրվա հացն է վտանգված. խոսքը մոտավոր հաշվարկով 6000 մարդու մասին է»,- գրում է թերթը: