ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
5 մլն դոլար՝ ի աջակցություն ընտրական գործընթացի
2018-11-14 19:15:16

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»


Շուրջ 5 մլն դոլար՝ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններն անցկացնելու ակնկալիքով: Հայաստանի միջազգային գործընկերներն արձագանքել են կառավարության դիմումին և պատրաստ են աջակացել ընտրական գործընթացին:

Այսօր առաջին փոխվարչապետը, ԵՄ ներկայացուցիչն ու անդամ մի քանի երկրների դեսպանները  հուշագրով ամրագրել են այդ պատրաստակամությունը: Շուրջ 5 մլն դոլար՝ դեկտեմբերի 9-ին սպասվող ընտրությունների անցկացմանն աջակցելուն,  Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրությունները կազմակերպելու ակնկալիքով:


Կառավարություն շենքում
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Շվեդիայի դեսպանները, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այս իր հուշագիր են ստորագրել, որով տրվում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի մեկնարկը։

Ի աջակացություն ընտրական գործընթացի՝ ԵՄ-ն 1.5 մլն, Գերմանիայի կառավարությունը՝ 700 հազար եվրո է հատկացնում, Մեծ Բրիտանիան՝ կես միլիոն ֆունտ ստերլինգ և Շվեդիան՝ 1.5 միլիոն շվեդական կրոն:


Իր
հերթին՝ Հայաստանի կառավարությունը ծրագրի իրականացմանն ուղղում է 700 հազար դոլար։

Նպատակը դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը տեխնիակական ու ֆինանսական աջակցություն տրամադրելն է:

Միջոցները,  մասնավորապես, կուղղվեն նույնականացման սարքերի կիրառումը, ընտրական գործընթացի  տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումն  ապահովելուն, նաև՝ ընտրողների գրացնման գործընթացը բարելավելուն

«Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերի հիմքում ոչ միայն աշխատանքային տեխնիկական պարտավարություններ են , այլ նաև մեր գործընկերների անկեղծ նվիրումն ու հավատը Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու գաղափարին»,-փաստաթղթի սոտրագրումից հետո ասաց Արարտ Միրզոյանը:

Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին՝ նշեց   ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:


«Այս աջակցությունը շատ կարևոր է , բայց պակաս կարևոր չէ Հայաստնի քաղաքացիների մասնակցությունն այս գործընթացին: Մենք ուզում ենք վստահ լինել, որ ընտրություններում քաղաքացիների քվեները չեն գողացվի: Մի վաճառեք ձեր ձայները, կաշառք մի վերցրեք, նման փաստերի դեպքում իրազեկեք, ներդրեք ձեր ջանքը այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լավագույնը դարձնելուն,  և ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների համար օրինակելի դարձնելուն»:
 

Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ եվրոպական աջակցությունը միայն ընտրություններով չի սահմանափակվի: Մենք պատրաստվում ենք քաղաքական և տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին՝ երեկ՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ասել էր վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանը բառացիորեն նշել էր հետևյալը. «Այսօր, երբ արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունը եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»:

Այսօր նույնպես նման հարց հնչեց՝ եթե Հայաստանում ազատ , արդար ու թափանցիկ ընտրությունն իրեղություն դառնան, կոնկրետ ինչ հերդրումներ են խոստանում Հայաստանի միջազգային գործընկերները:

Հարցից հետո դեսպանները երկար չէին կողմնորոշվում, թե ով արձագանքի: Ստիպված միջամտեց փոխվարչապետը:


«Դեսպանները ներդրումներն ընտրությունների հետ չեն կապում»:

Միացյալ թագավորության դեսպանը հատուկ ընդգծեց՝ համոզված են, որ  այս ընտրությունները ազդարարում են Հայաստանի զարգացման նոր փուլի սկիզբը, բայց նաև կարծում են, որ առաջիկա ծրագրերը պետք է քննարկվեն ընտրություններից հետո: Հաջորդ փուլում պատրսատ ենք քննարկել կոնկրետ ու հավակնոտ ծրագրեր՝ ասաց դեսպանը:  

 

0:00
0:00