ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը սկսել է և այն հաջողելու է. Փաշինյան
2019-03-19 16:10:07

Տնտեսական հեղափոխության ու սոցիալական իրավիճակի մասին: Արդյոք սոցիալական իրավիճակի  բարելավում եղե՞լ է, ի՞նչ են հուշում կառավարությանն այն հարցումները, որոնք փաստում են սոցիալական իրավիճակի վատթարացման մասին: Պատասխանելով  այս հարցին՝  Նիկոլ Փաշինյանն ասել  է, որ սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի վիճակին:

 «Մարդիկ կան, ասում են` հեսա տեսեք ինչ է լինելու, շրջանառում են թեժ աշնան, թեժ գարնան, ձմռան ցիկլը: Ոչ մի բան էլ չի լինելու, նախկին քաղաքական էլիտան պետք է հասկանա` իրենց գնացքը վաղուց անցել է և եթե իրենց գնացքի հետևից փորձեն «Ֆերարիով» էլ հասնել, չեն կարող: Իրենք մեկ ճանապարհ ունեն` կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներողություն խնդրել, ուրիշ անելիք իրենք ՀՀ-ում չունեն՝ չնայած իրենց բոլոր ցանկություններին` վարել քաղաքական, հասարակական գործունեություն»,-ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ սև հակաքարոզչություն անելու համար, և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում:

Մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է՝ ասել է Փաշինյանը և հավելել. «Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է` Հայաստանում կա ՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում»:

Վարչապետը կասկած չունի, որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը սկսել է և այն հաջողելու է:

 «Ես որևէ կասկած չունեմ, որ հին համակարգի ներկայացուցիչները, հին համակարգի բովանդակային մնացուկները Հայաստանում որևէ հեռանկար չունեն: Հայաստանը լինելու է ժողովրդավարական, աշխատանքի, տեխնոլոգիաների երկիր: Սոցիալական վիճակը փոխելու հաջորդ կարևոր կոմպոնենտը կրթականն է, մենք մեծ ծավալներով աշխատում ենք, որ կրթական բարեփոխումներ անցկացնենք»,- եզրափակեց նա: