ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նազարբաեւը հրաժարական տվեց
2019-03-19 17:29:32

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը վայր է դրել հանրապետության ղեկավարի լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է Ղազախստանի ժողովրդին ուղղված տեսաուղերձում։ «Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում», - ասել է Նազարբաևը:

Ըստ Նազարբաեւի՝ նա կղեկավարի Ազգային Անվտանգության խորհուրդը:

Նազարբաեւը նախագահել է երկիրը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև օրս2015 թվականի ապրիլին վաղաժամկետ նախագահական ընտրություններում վերընտրվել է 5-րդ անգամ՝ պաշտոնական տվյալներով հավաքելով 97,75% ձայն։

Հետխորհրդային պետություններում ռեկորդակիր է իշխանության գլուխ կանգնելու տևողությամբ (1989 թվականի հունիսի 22-ից հանդիսանում է հանրապետության առաջին դեմքը)։