ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-20 09:54:56
  • «Առավոտ». Ով ինչպես է հասկանում «արդարությունը»
  • «Փաստ». «Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում է եղել»
  • «Ժողովուրդ». Ծրագրի հաշվետվություն
  • «Ժամանակ». Նախկին համակարգը վերականգնելուն ձգտողները փորձելու են ապակայունացնել իրավիճակը

Նախկին համակարգը վերականգնելուն ձգտողները փորձելու են ապակայունացնել իրավիճակը

«Ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ։

Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները լուրջ հակազդեցությանեն արժանանում նախկին իշխանությունների և նրանց հետ սերտորեն կապված ուժերի կողմից։ Վերջիններս փորձում են սոցիալական խնդիրների շահարկմամբ հարվածել իշխանությանը։ Թերթի այս դիտարկման հետ կապված քաղաքագետն ասել է, որ սոցիալական խնդիրների շահարկումը հատկապես հարմար է այն պատճառով, որ պահանջվող արմատական բարեփոխումները կարճաժամկետ առումով հաճախակի տեսանելի առաջընթաց ապահովել չեն կարող, իսկ չափազանց մեծ սպասումների առկայության ֆոնին թեկուզ կարճատև տնտեսական անկման պայմաններում հնարավոր է դժգոհության աճ:

Մյուս կողմից՝ եթե անգամ անհրաժեշտ բարեփոխումները համատարած աջակցություն չեն վայելում, հետհեղափոխական էյֆորիան տարիներ շարունակ չի կարող տևել, և անհրաժեշտ է բարեփոխումներն իրականացնել բավական կարճ ժամանակահատվածում:

Հարցին՝ արդյո՞ք հակահեղափոխության վտանգ չկա՝ հաշվի առնելով «ընդդիմության» ունեցած ռեսուրսները և ապատեղեկատվության ահռելի ծավալը, նա պատասխանել է, որ իսկապես, նախկին համակարգը վերականգնելուն ձգտողները փորձելու են ապակայունացնել իրավիճակը՝ օգտագործելով ֆինանսական և լրատվական ռեսուրսները, նա պատասխանել է՝ նպատակահարմար է հեղափոխության արժեքների ու արդյունքների պահպանմամբ շահագրգռված «ընդլայնված կոալիցիա» ստեղծել:

«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում է եղել»

Երբ դեռ տնտեսական զարգացման լծակները լիարժեք չեն գործարկվել և չեն ստեղծվել այն մեխանիզմները, որոնք կարող են տնտեսական աճի ու բարեփոխումների տանել, հարկերի ավելացումը միշտ էլ բացասական է դիտվում: «Փաստ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարկային քաղաքականությանը, նախատեսվող մի շարք փոփոխություններին:

Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ տնտեսության մոդելի վերաբերյալ թյուր պատկերացումներ կան. «Կարծում եմ՝ Հայաստանում ունենք տնտեսական ծրագրերի, տնտեսական մտածելակերպի, տնտեսական խնդիրները խորն ընկալելու անհրաժեշտություն: Կառավարությունում տնտեսական բլոկի ուժեղացման կարիք կա: Տնտեսագիտական միտքը տնտեսության մեջ պետք է հաշվարկներով ու հստակ գնահատականներով արտահայտվի: Հակառակ դեպքում ստացվում է, որ համայնքներն իրենց կյանքը լավացնելու համար տեղական տուրքերին են «զոռ» տալիս, ֆինանսների նախարարությունն ու հարկային մարմիններն էլ ֆիսկալ քաղաքականությունն են առաջ տանում, բայց էկոնոմիկան պետք է հակակաշռի դրանց ախորժակը, էկոնոմիկան պետք է հակակշռի տնտեսական ռեֆորմների քայլերի նշանակությունը»:

Նրա խոսքով, այն ժամանակը, որը տրված էր նոր կառավարությանը, ուղղակի արդյունավետ պետք է օգտագործվեր, և այդ ժամանակի մեջ արդյունավետությունը պետք է երևար:

«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում է եղել: Նայում ենք՝ որ ճյուղն է զարգանում կամ որտեղ է փողը շատ, ասում ենք՝ եկեք հարկ ավելացնենք, մյուսում էլ, օրինակ, ակցիզային հարկը բարձրացնենք: Սա չաշխատող մոդել է»,-ասել է նա:

Հաճախ ներդրողներին ոչ թե հարկերի մեծություններն են վանում, այլ օրենսդրության հաճախակի փոփոխությունները:

«Օրենքները հաճախակի փոխելով՝ առաջացնում ենք ներդրողների անհանգստությունը: Մենք ամեն տարի օրենք ենք փոխում, խոսում հնարավոր փոփոխությունների նոր սերիայի մասին: Հիմա այս մի ռաունդը կփոխենք, Հարկային օրենսգիրքը կգնա ԱԺ, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվի: Չի բացառվում, որ նորից ինչ-որ փոփոխություն դնեն սեղանին»,-նշել է Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ իր ուսումնասիրությունների համաձայն՝ ներդրողների տեսանկյունից գոնե հինգ տարի օրենսդրական դաշտը պետք է կայուն մնա:

«Օրենքները հաճախակի փոխելով՝ առաջացնում ենք ներդրողների անհանգստությունը: Մենք ամեն տարի օրենք ենք փոխում, խոսում հնարավոր փոփոխությունների նոր սերիայի մասին: Հիմա այս մի ռաունդը կփոխենք, Հարկային օրենսգիրքը կգնա ԱԺ, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվի: Չի բացառվում, որ նորից ինչ-որ փոփոխություն դնեն սեղանին»,-նշել է Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ իր ուսումնասիրությունների համաձայն՝ ներդրողների տեսանկյունից գոնե հինգ տարի օրենսդրական դաշտը պետք է կայուն մնա:

Ծրագրի հաշվետվություն

Այս շաբաթ Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովներում հերթով քննարկվելու է կառավարության ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքի մասին զեկույցը: Խոսքը, ինչպես «Ժողովուրդ» թերթն է նշում, դեռեւս 2018 թվականի հունիսին ընդունված կառավարության ծրագրի մասին է: Եվ քանի որ սա պարզապես զեկույց է, ապա այն ԱԺ-ում քվեարկության չի դրվելու, այլ ընդունվելու է որպես ի գիտություն:

Օրաթերթի տեղեկություններով` զեկույցը խորհրդարանում ներկայացնելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ պատգամավորները հնարավորություն են ունենալու նաեւ նրան հարցեր ուղղել: Եվ չնայած զեկույցը կազմվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, թերթը տեղեկացել է, որ անձամբ վարչապետն է ցանկացել ներկայացնել զեկույցն ու լսել դիտարկումները:

Ով ինչպես է հասկանում «արդարությունը»

«Մեր ժողովուրդն արդարության ծարավ է»: Այս արտահայտությունը հաճախ կրկնողներից ով ի՞նչ է հասկանում արդարության տակ: «Առավոտ»-ի խմբագիր Ա. Աբրահամյանի դիտարկմամբ՝ մեծամասնության կարծիքով, օրինակ՝ «մութ ուժերի» կողմից կառուցած սրճարաններ քանդելն արդար է, յուրահատուկ վրեժ է «ժողովրդին թալանած» հարուստներից: Սրճարաններում աշխատած մատուցողի տեսանկյունից դա արդար չէ:

«Արդարության մասին չափազանց տարածված պատկերացում ես լսեցի հերթական տաքսիստից: Նա ատում եւ հայհոյում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչն իմ հասակակիցների մեծամասնության համար սովորական բան է: Բացի այդ, նա 90-ականներին Դեմոկրատական կուսակցության անդամ էր («օպերայի հրապարակ էր կայնում»), իսկ 2000-ականներին՝ Տիգրան Կարապետիչի երկրպագուն: Բայց ամենահետաքրքիրն այն էր, թե ինչու էր պնդում, որ կոմունիստների ժամանակ արդարություն կար: «Ես լավ տեղ էի աշխատում, - պատմում էր զրուցակիցս, - կոմբիկերի գործարանում գրուզավիկ էի քշում, օրական երկու գրուզավիկ կոմբիկեր էի ծախում»:

«Արդարության մասին չափազանց տարածված պատկերացում ես լսեցի հերթական տաքսիստից: Նա ատում եւ հայհոյում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչն իմ հասակակիցների մեծամասնության համար սովորական բան է: Բացի այդ, նա 90-ականներին Դեմոկրատական կուսակցության անդամ էր («օպերայի հրապարակ էր կայնում»), իսկ 2000-ականներին՝ Տիգրան Կարապետիչի երկրպագուն: Բայց ամենահետաքրքիրն այն էր, թե ինչու էր պնդում, որ կոմունիստների ժամանակ արդարություն կար: «Ես լավ տեղ էի աշխատում, - պատմում էր զրուցակիցս, - կոմբիկերի գործարանում գրուզավիկ էի քշում, օրական երկու գրուզավիկ կոմբիկեր էի ծախում», - գրում է նա՝ երիտասարդ ընթերցողներին բացատրելով, թե ինչ է դա նշանակում. նա պահեստապետի հետ միասին գողանում էր պետական կոմբիկերը եւ «մասնավոր», «լեւի» ձեւով վաճառում էր գյուղացիներին: «Ամիսը մի երկու օր էլ պետության համար էի քշում» - հպարտությամբ հիշել է զրուցակիցը, - «սեզոնին» օր կար, երբ օրական 100 ռուբլի էի աշխատում»: Ահա այդպիսին էր «գյոզալական արդար երկիրը», որը «քանդեց Լեւոնը»:

«Ես նույն ժամանակահատվածում որպես կրտսեր գիտաշխատող աշխատավարձ էի ստանում ամիսը 150 ռուբլի եւ, իհարկե, գիտեի, որ համաքաղաքացիներիս զգալի մասն ապրում է գողությամբ եւ ինձնից առնվազն 10 անգամ լավ: Բայց ես երբեք դրա մասին չէի մտածում «արդարություն-անարդարություն» կատեգորիաներով: Ընդամենը գիտակցում էի, որ կան մարդիկ, որոնք օրենքի հետ հաշտ են ապրում, իսկ կան, որ թքած ունեն օրենքի վրա: Եթե պետությունը չի կարողանում վերջիններիս կարգի բերել, ավելի վատ այդ պետության համար:

...Տաքսիստը նաեւ խստորեն դատապարտեց ժամանակակից երիտասարդների բարոյական անկումը», -գրում է հեղինակը: