ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գրավատների ներկայացուցիչները շարունակում են դժգոհել. քննարկում ԱԺ-ում
2019-03-20 12:09:38

լրացված՝ 18.01

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր աշխատանքային քննարկում է անցկացվում տարադրամի փոխանակման կետերի, գրավատների գործունեության վերաբերյալ:

Կառավարությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ՝ 6000%-ով ավելացնել այս ոլորտների պետական տուրքը, ինչի արդյունքում գրավատների համար ներկայիս 100.000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50.000-ի փոխարեն՝ 3 մլն դրամ պետական տուրք:

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները դժգոհ են «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխություններից:

Նրանք հավաքվել են Կառավարության շենքի մոտ և պահանջում են, որ վարչապետն արձագանքի խնդրին: Բողոքի ակցիայի մասնակիցների համար պարզ չէ այն մոտեցումը, որից ելնելով պետական տուրքը կտրուկ բարձրացնելու որոշում է կայացվել: Նրանք սպասում են նաև ֆինանսների նախարարության հիմնավորումներին:

«Մեր գրավատան ծախսերը կազմում են 12 մլն դրամ, եթե 6 մլն դրամ էլ ավելանում է, գրավատան աշխատանքն անիմաստ է դառնում»,- ԱԺ-ում պատգամավորների և գրավատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է գրավատներից մեկի ներկայացուցիչ Աշոտ Մխեյանը: «Արարատի մարզում ենք աշխատում, այնտեղ վարկային գումարները փոքր են, վարկ ստացողներն էլ՝ քիչ»,- նշել է նա: