ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում
2019-03-20 16:00:58

ՄԱԿ-ը հրապարակել է «Երջանկության համաշխարհային զեկույցը», որում Հայաստանն անցած տարվա համեմատ 13 կետով բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 116-րդ հորիզոնականում: Հայաստանը ստացել է 4.559 միավորով։ Նախորդ տարվա զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկում 129-րդն էր:

Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է՝ 7.769 միավորով: Ֆինլանդիային հաջորդում են Դանիան (7.600 միավոր), Նորվեգիան (7.554 միավոր ), Իսլանդիան ( 7.494 միավոր), Նիդերլանդները (7.448 միավոր): Լավագույն տասնյակում են նաև Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրիան:

Ադրբեջանը 5.208 միավորով 90-րդ հորիզոնականում է, Վրաստանը 4.519 միավորով 119-րդն է, Թուրքիան 5.373 միավորով 79-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը՝ 4548 միավորով 117-րդն է: