ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԷԿ-ի ռեակտորը հունիսի 1-ից կկանգնեցվի
2019-03-20 17:55:12

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2014-ին Ռուսաստանն ու Հայաստանը հայկական ԱԷԿ-ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործակցության համաձայնագիր ստորագրեցին:  Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում էր  2016 թվականի սեպտեմբերին։  Աշխատանքը նախատեսվում է ավարտել 2019 թվականի վերջին կամ 2020 թվականին:

 

Երևանում այսօր քննարկել են  մեր երկրում ատոմային էներգետիկայի  ոլորտի զարգացման հեռանկարները:  Հայկական ատոմային էլեկտրակայանի ռեակտորը վերանորոգման  նպատակով  հունիսի 1–ին կկանգնեցվի:  ԱԷԿ-ի տնօրենի  խորհրդական  Գերա Սևիկյանի տեղեկացմամբ`  նախատեսվում է, որ  դադարը կտևի  110 օր:

 

Առաջին տուրբինը կկանգնեցվի ապրիլի 15-ին,  հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորն ու մյուս տուրբինը։ Ռեակտորը գործարկելուց հետո կմիացվի առաջին տուրբինը, կայանն այդ ռեժիմով կաշխատի մինչև երկրորդ տուրբինի արդիականացումը:

 

Էներգետիկ ոլորտի փորձագետ Արա Մարջանյանը վստահ է՝ ատոմակայանը անխափան կաշխատի մինչև 2026-2027թվականները: Նա նաև  հասկանում է՝ Հայաստանին նոր ատոկամայան է պետք լինելու: Թե որ երկրի տեխնոլոգիաներով այն կկառուցվի, այս պահին դժվարանում է ասել: Հաշվարկներ ունի՝ մոտ 1000 ՄԳՏ  հզորությամբ նոր ատոմակայան կառուցելու համար  3-4 մլրդ դոլար կպահանջվի:  ԵՄ համապարփակ ու ընդլայնված համագործակցության պայմանագրում ոչ թե ատոմակայանի փակման հարցն է, այլ՝ համարժեք հզորությունների ձևավորումը:

           

ՀԱԷԿ-ի  նախկին տնօրեն Սուրեն Ազատյանին մտահոգում է ռեակտորի այսպես ասենք ճակատագիրը:  Այն փոխել ու թարմացնել հնարավոր չէ, իսկ թե որքան կաշխատի ատոմակայանը, կախված է  հենց ռեակտորից: Այժմ, զրուցակցիս խոսքով, ատմոմակայանի արտադրության ծավալներն ավելացել են: 

Ատոմակայանը 390-400 մեգավատ էլեկտրաէներգիա է արտադրում։ «Հայկական ատոմակայան»–ի տնօրենի  խորհրդականը հույս ունի,  որ եկող տարի արտադրությունը կհասնի 420 մեգավատի, իսկ 2021–ին` 450 մեգավատիՎերանորոգումից հետո կայանի արդյունավետությունը կբարձրանա։

 

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ  Պետրոսյանը կարծում է,ո ր ամոտամակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգումը միշտ էլ ռիկսեր պարունակում է:  Ատոմային  էներգետիկան ռիսկային ոլորտ է՝ ասում է Էկոլուր տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զարաֆյանը: Այցելելով ատոմակայանին մոտ գտնվող համայնքներ՝ պարզել են՝ բնակիները տեղեկացված չեն:

ՀԱԷԿի ժամկետի երկարացման աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարությունից ստացած 270 միլիոն վարկային գծով ու 30 միլիոն դոլար դրամաշնորհով։ Աշխատանքը նախատեսվում է ավարտել 2019 թվականի վերջին կամ 2020 -ին:

Ի դեպ, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 մլն դոլարի վարկի մարումը ներառվել է սակագնի մեջ։ Այս պահին սակագնի փոփոխության  մասին քննարկումներ չկան, քանի որ վարկի մարումը  դեռ չի սկսվել: 

Մասնագետները փաստում են՝ վարկը չվերցնեին, Հայաստանը ատոմակակայն պարզապես չէր ունենա: Իսկ ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն անհամեմատ բարձր է:

0:00
0:00