ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-21 10:10:30
  • «Առավոտ». Մենք պարզապես տարբեր ենք
  • «Հայկական ժամանակ». Վարչապետը զանգահարել է Գյումրիի քաղաքապետին
  • «Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հաղթեց Դավիթ Սանասարյանին
  • «Փաստ». «Մարդիկ բարձրաձայն չեն խոսում, քանի որ չեն վստահում իրավապահ մարմիններին»

Մենք պարզապես տարբեր ենք

«Առավոտ»-ն անդրադառնալով Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարականին՝ գրում է.

«Անկախ նրանից, թե իշխանության որ մասն է իր ձեռքում պահելու Նազարբաեւը, քաղաքական ռեժիմը եւ հասարակական մթնոլորտը չեն փոխվի՝ Ղազախստանը կմնա կոշտ ավտորիտար ռեժիմով երկիր, որտեղ ընտրությունները զուտ խորհրդանշական բնույթ են կրում եւ արտացոլում են նեղ վերնախավային պայմանավորվածությունները:

Այդ ամենը խորթ է մեր քաղաքական մշակույթին, եւ հենց դա է պատճառը, որ մենք՝ հայաստանցիներս, ընդվզում ենք պաշտոնյաների սենյակներում կախված «առաջնորդի» դիմանկարների, առաջին դեմքի՝ պաշտոնում անվերջ մնալու ձգտումների դեմ, որը դրսեւորվել էր մինչեւ հեղափոխությունը, կամ անձի պաշտամունքի տարրերի, որոնք ի հայտ են գալիս հիմա: Բայց Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի երկրների համար դա միանգամայն օրգանական երեւույթ է, այդպես է «ծրագրավորված» մարդկանց ուղեղները: Եվ դա ոչ լավ է, ոչ էլ վատ՝ պարզապես մեզնից տարբերվող մշակույթ է, ոչ մի քննադատելու կամ, առավել եւս, ծաղրելու նյութ այստեղ չկա: Պետք է շարունակել զարգացնել բարեկամական հարաբերություններն այդ երկրների հետ՝ ելնելով մեր շահերից»:

Վարչապետը զանգահարել է Գյումրիի քաղաքապետին

Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ իր հրավիրած ասուլիսը սկսել է սրտնեղած: Ասել է՝ նախօրին, որ «Շանթ հեռուստաընկերության լրագրողը վարչապետին մեր քաղաքի փողոցաշինությունից հարցեր էր տալիս, լավ կլիներ իրազեկված լիներ, նոր նման հարցեր տար: Սամվել Բալասանյանը, ինչպես թերթն է նշում, երեկվա պատկերն ընկալել է որպես իր անձի դեմ ուղղված վերաբերմունք:

«Շանթ» հեռուստաընկերության հետ միշտ նորմալ ենք աշխատել, բայց մի տեսակ հակասություն կա, եթե կա ինձ հետ կապված թշնամանք, անհամաձայնություն, հակակրանք, պետք չի, որ դա արտացոլվի մեր կատարած լավ աշխատանքների վրա: Պետք է արտահայտվի օբյեկտիվ: Վարչապետը առավոտ զանգեց, խոսել, ասել եմ, որ մամլո ասուլիս կտամ, լրագրողները ինչ հարցեր որ կան, թող տան, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, որպեսզի մեկնաբանություններ անելուց իրազեկված լինեն, որ չասեն՝ նախագիծ չկա, ժամանակացույց չկա: Փողը կա, նախագծերը կան, ժամանակացույցը կա, պայմանագրերը կան: Որեւէ մեկը եթե թերանում է, մենք տույժ ու տուգանք կառաջադրենք, անհանգստանալու խնդիր չկա, կարեւորը՝ գումարը կա, շինարարը կա, բոլորը ձգտում են մրցույթներին մասնակցեն, որ իրենք շահեն»,-ասել է Բալասանյանը:

«Շանթ» հեռուստաընկերության հետ միշտ նորմալ ենք աշխատել, բայց մի տեսակ հակասություն կա, եթե կա ինձ հետ կապված թշնամանք, անհամաձայնություն, հակակրանք, պետք չի, որ դա արտացոլվի մեր կատարած լավ աշխատանքների վրա: Պետք է արտահայտվի օբյեկտիվ: Վարչապետը առավոտ զանգեց, խոսել, ասել եմ, որ մամլո ասուլիս կտամ, լրագրողները ինչ հարցեր որ կան, թող տան, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, որպեսզի մեկնաբանություններ անելուց իրազեկված լինեն, որ չասեն՝ նախագիծ չկա, ժամանակացույց չկա: Փողը կա, նախագծերը կան, ժամանակացույցը կա, պայմանագրերը կան: Որեւէ մեկը եթե թերանում է, մենք տույժ ու տուգանք կառաջադրենք, անհանգստանալու խնդիր չկա, կարեւորը՝ գումարը կա, շինարարը կա, բոլորը ձգտում են մրցույթներին մասնակցեն, որ իրենք շահեն»,-ասել է Բալասանյանը:

«Փողոցը սարքելու համար անհրաժեշտ է մեկ տարի ժամանակ, մինիմում, իսկ մեր ծրագիրը 3 տարի է: Քաղաքում կա 220 փողոց, մենք չենք կարող 1-2 տարում բոլոր աշխատանքներն անել»»,-ասաց Գյումրու քաղաքապետն ու որոշ ժամկետներ նշել:

Ըստ նրա առաջին փուլը կավարտվի 3 ամսից և հունիսին, շահագործման կհանձնվի 6 փողոց: Երկրորդ փուլը կսկսվի օգոստոսին եւ կավարտվի 2019 թվականի հունիսին: Ծրագրի 3-րդ՝ վերջին փուլում կլուծվի նաեւ Գյումրու արտաքին լուսավորության հարցը, 11500 նոր լուսակետ է լինելու Գյումրիում:


«Մարդիկ բարձրաձայն չեն խոսում, քանի որ չեն վստահում իրավապահ մարմիններին»

«Փաստ»-ն անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Մի հետաքրքիր պատմություն կոռուպցիայի մասին» տեսանյութում իր ֆեսբուքյան էջում նա ներկայացրել էր մայրաքաղաքի դպրոցներից մեկի հետ կապված ահազանգի հետքերով իրենց իրականացրած հետաքննության արդյունքները:

Ըստ ուսումնասիրության, բացահայտվել են առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, բայց հետաքրքիրն այն է, որ աշխատակիցները թեև այդ ամենից բողոքել են, սակայն ցանկություն չեն հայտնել օգնել հ/կ-ին և հրաժարվել են իրականության մասին բարձրաձայն պատմել:

«Եվ այս պայմաններում Հայաստանում կառավարությունը, ոստիկանությունը, հ/կները, իրավապահ մարմինները ինչ էլ որ անեն, միևնույն է, կոռուպցիայի դեմ պայքարը չափավոր էֆեկտ կունենա, քանի դեռ մարդիկ չեն ցանկանում բացահայտել այն կոռուպցիան, որն անձամբ իրենց է վնասում: Եվ քանի դեռ դա տեղի չունենա, կոռուպցիայի բացահայտման մասով հեղափոխություն էլ տեղի չի ունենա»,- ասել էր Դ. Իոաննիսյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, նշել է, որ համաձայն է հնչեցված տեսակետի հետ:

Փորձագետի դիտարկմամբ, սակայն կան այլ ճանապարհներ ևս: «Շատ կարևոր է, որ իշխանությունները բավականին ադեկվատ արձագանքեն նման երևույթներին: Եթե, իսկապես, մի քանի լուրջ արձագանք լինի, ապա, կարծում եմ, քաղաքացիներն էլ կսկսեն ավելի ակտիվ բարձրաձայնել նման արատավոր երևույթների մասին:

Մեզ մոտ կարևոր է նման ավանդույթների սերմանումը: Այդ ճանապարհին ամենևին էլ չի կարելի գնալ, այսպես ասած, «սուտ մատնության» բացահայտման ճանապարհով, քանի որ մարդիկ բարձրաձայն չեն խոսում, որովհետև առանց այն էլ չեն վստահում իրավապահ մարմիններին: Սա է պատճառը, որ առաջին հերթին պետք է իրավապահները ցանկություն ունենան բացահայտել, որն ամենևին էլ դժվար չէ, որպեսզի իրենց հանդեպ վստահությունը բարձրանա»,- ասել է Վ. Հոկտանյանը:

ԵՊՀ ռեկտորը հաղթեց Դավիթ Սանասարյանին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է` «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ նման եզրահանգման է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի դեմ հարուցած վարույթի շրջանակներում:

Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ում անցկացված ստուգումների վերաբերյալ Սանասարյանի հայտարարությունների ու ֆեյսբուքյան գրառումներում հնչեցված արտահայտությունների կապակցությամբ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` դրանք համարելով իրավապահների նկատմամբ ճնշում եւ ուղղորդում, նաեւ պետական պաշտոնյային անհարիր պահվածք: Էթիկայի հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Սանասարյանի խոսքերը «բովանդակում են հրամայական շեշտադրումներ, կանխակալության տարրեր, ուստի հարիր չէ հանրային պաշտոն զբաղեցնող անձին»:

«Հետաքրքիրն այն է, որ դեռ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել նախկինում ակտիվիստ պետական պաշտոնյաների մասին. «Շատերը կարծում են, որ եթե նախկինում իրենց գործունեության հարթակը ֆեյսբուքյան էջերն են եղել, հիմա էլ է այդպես, եւ պետք է այդ էջում սուր ստատուսներ գրելով՝ գնան, ստուգեն որեւէ կազմակերպություն առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ, ասեն՝ նախքան ստուգելը արդեն որոշել եք, թե ով է մեղավորը»: Շատերի կարծիքով` այս հայտարարության հասցեատերերից մեկն էլ Դավիթ Սանասարյանն էր, որի դեմ, փաստորեն, Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել»,- գրում է թերթը

«Հետաքրքիրն այն է, որ դեռ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել նախկինում ակտիվիստ պետական պաշտոնյաների մասին. «Շատերը կարծում են, որ եթե նախկինում իրենց գործունեության հարթակը ֆեյսբուքյան էջերն են եղել, հիմա էլ է այդպես, եւ պետք է այդ էջում սուր ստատուսներ գրելով՝ գնան, ստուգեն որեւէ կազմակերպություն առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ, ասեն՝ նախքան ստուգելը արդեն որոշել եք, թե ով է մեղավորը»: Շատերի կարծիքով` այս հայտարարության հասցեատերերից մեկն էլ Դավիթ Սանասարյանն էր, որի դեմ, փաստորեն, Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել»,- գրում է թերթը: