ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միացյալ Թագավորությունը մարտի 29-ին չի լքի Եվրամիությունը
2019-03-21 11:44:10

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Դաունինգ-սթրիթում հանդես գալով լրատվամիջոցների համար՝ հայտարարել է, որ Brexit-ի ժամկետները կհետաձգվեն մինչև հունիսի 30-ը:

«Այս հետաձգումն իմ անձնական մեծ ափսոսանքն է առաջացնում»,- ասել է Թերեզա Մեյը` հաստատելով, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան չի պատրաստվում լքել ԵՄ-ը՝ համաձայն Բրյուսելի հետ համաձայնեցված համաձայնագրի:

«Ես հույս ունեմ, որ օրենսդիրները կգտնեն միջոցներ ԵՄ-ի հետ կնքված պայմանագրին աջակցություն ցուցաբերելու համար, պայմանագիր, որը համապատասխանում է հանրաքվեի արդյունքներին և լավագույնն է, որի շուրջ հնարավոր էր բանակցել», - հավաստիացրել է նա, նշելով,- «Եվ ես կշարունակեմ աշխատել օր ու գիշեր պայմանագրի աջակցությունը ստանալու համար»:

«Բայց ես պատրաստ չեմ Բրեքզիթի ժամկետը հունիսի 30-ից ավելի հետաձգել», - հավելել է վարչապետը:

Ժամանակն է, որպեսզի խորհրդարանականները որոշում կայացնեն՝ ասել է Մեյը, նշելով, որ մինչ օրս խորհրդարանը չի կարողացել դա անել:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում մարտի 12-ին 391 դեմ, 242 կողմ ձայներով կրկին մերժվել էր վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծը:

Բրիտանական խորհրդարանն առաջին անգամ այն մերժել էր հունվարի 15-ին: Բրիտանական խորհրդարանը տապալել էր Բրեքզիթի հարցով քվեարկությունը՝ 432 դեմ 202 կողմ ձայների հարաբերակցությամբ: