ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
2019-03-21 12:08:00

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Ազգային ժողովին առաջարկել հրավիրել արտահերթ նիստ։

Կառավարության առաջարկով 2019 թվականի մարտի 26-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Նիստը կհրավիրվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը քննարկելու համար:

Կառավարության նիստում ճարտարապետ Վահագն Վերմիշյանը նշանակել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում:

Գործադիր մարմնի օրակարգում 33 հարց է, որից 19-ը չզեկուցվող է, իսկ 2-ը՝ գաղտնի:

Օրակարգում է նաեւ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Գործադիրը քննարկում է նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելու, «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի պետական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին որոշման նախագծերը: