ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդը հայտարարություն է արել հայկական խնդիրների մասին
2019-03-21 12:41:24

2020թ.-ին Միացյալ Նահանգներում սպասվող ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը, որը ԱՄՆ Կոնգրեսում մանդատ է ստացել Հավայան կղզիներից, կոչ է արել փոփոխություններ կատարել երկրի արտաքին քաղաքականությունում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արդար բանաձև ներկայացնել, նաև նպաստել Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու բարգավաճմանը:

Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին ուղղված տեսաուղերձում: «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի վերաբերյալ արդար վճիռ կայացվի»,-ասել է Գաբարդը:

Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը. «Միացյալ Նահանգներն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի այնպիսի բանաձև, որը հիմնված կլինի միայն Արցախի ու Հայաստանի կողմից անհապաղ ու մշտական զիջումների վրա և միևնույն ժամանակ կենթադրի Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների բացակայություն»,- ասել է Գաբարդը՝ իր խոսքում կարևորելով նաև ինքնորոշման իրավունքի հարգումը: