ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Տղերք, մի վախեցեք, սա ձեզ համար շատ լավ հնարավորություն է». Հենրիխ Մխիթարյան
2019-03-21 14:19:58

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Հենրիխ Մխիթարյանը, որն ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է, այսօր հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հանդիպման մասին տեսանյութը:

«Տղերք, մի վախեցեք, սա ձեր համար շատ լավ հնարավորություն է, այստեղից հետո կարող եք գնալ Եվրոպա և շատ մեծ հնարավորություններ ստանալ»,- ասել է Մխիթարյանը։

Մխիթարյանը հայրենիքում է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար: Այս շաբաթ Հայաստանի հավաքականը կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ, իսկ մարտի 26-ին Երևանում կկայանա Ֆինլանդիայի ընտրանու հետ հանդիպումը: