ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր
2019-03-21 16:00:46

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը  սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացնելով որոշման նախագիծն՝ ասաց, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:

Նախարարն ասաց, որ եթե մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ  քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

«Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը», իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: