ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանում կկառուցվի ամենաբարձր շենքը
2019-03-21 16:30:47

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը մանրամասներ է ներկայացրել  «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման վերաբերյալ։

Քարամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ու նաև նկարներ հրապարակել, թե ինչպիսի տեսք է ունենալու «Վերածնունդ» երիտասարդական ավանն ընդամենը երեք տարի անց:

Ըստ Քարամյանի՝ ավանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչև 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն:

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farsen.karamyan.1%2Fposts%2F1303861533102545&width=500" width="500" height="770" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>

«Առաջին անգամ բազմաբնակարան շենքերում ներդրվելու է կոյուղաջրերի և թափոնների մաքրման տեղային կայան:

Շենքերի տանիքները կահավորվելու են արևային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության և վերելակների էլեկտրասնուցման համար:

Համալիրի մաս կազմող 32 հարկանի «Վերածնունդ» բազմաֆունկցիոնալ բնակելի և բիզնես կենտրոնը կլինի այս պահին Երևանի ամենաբարձրահարկ շենքը:

Շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ Հայաստան բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին՝ 10.8% տարեկան տոկոսադրույքով, 10-20% կանխավճարով և 30 տարի մարման ժամկետով:

«Վերածնունդ» բիզնես համալիրի ֆինանսավորումն իրականացվելու է Արարատբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի սեփական միջոցների հաշվին:

Վարկային պորթվելի ընդհանուր չափը կազմում է 28 միլիարդ ՀՀ դրամ»,-գրել է Արսեն Քարամյանը։