ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարկի տրամադրման բազում առաջարկներ ու բարձր տոկոսադրույքներ. կա արդյո՞ք լուծում
2019-03-21 17:50:32

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն այսօր հետաքրքիր բանավեճի առիթ է դարձել կառավարության նիստում:  «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» և սահմափակել վարկային ծառայությունների գովազդը:

Կառավարությունն ի սկզբանե բացասական եզրակացություն է տվել նախագծին, դիրքորոշումը, սակայն, կառավարության նիստի ժամանակ փոխվել է:

Վարչական պատասխանատվություն՝ լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունները գովազդելու համար: Առաջարկը խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն է:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախանշված գումարը՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի կամ երկուհազարապատիկի չափով, էականորեն գերազանցում է քաղաքացիական օրենսգրքով նախանշված տուգանքի չափերը:

Կառավարության ղեկավարը հստակեցրեց՝ հեղինակները մտահոգ են, որ քաղաքացիներին «հեշտ» գումարների գովազդը չգայթակղի: Կարևոր է նաև ֆինանսական գրագիտության հարցը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան«Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»:

Նախագիծն ի սկզբանե բացասական եզրակացության էր արժանացել, կառավարության նիստում, սակայն, գործադիդր դիրքորոշումը դարձավ դրական: Գլխավոր դրամատան ղեկավար Արթուր Ջավադյանի դիրքորոշումն այս հարցում հստակ է:

«Շատ խիստ պատժվեն նման գործունեություն իրականացնողները»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հստակեցրեց կառավարության դիրքորոշումը: «Որ որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի»:

Քննարկման ժամանակ վարչապետը ԿԲ նախագահին փոխանցեց մարզային այցերի ժամանակ քաղաքացիներից լսած մտահոգությունները
«Երբ առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և, իրականում, ստացվում է տոկոսը 24 է»,- ասաց վարչապետը:

Գլխավոր դրամատան ղեկավարը չհստակեցրեց, փոխարենը մի քանի անգամ շեշտեց՝ օրենսդրական փոփոխություններ են կատարել, որոնց արդյունքում ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է վարկառուին ներկայացնել ծախսերն ամբողջությամբ:

«Մինչև տասը միլիոնանոց սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տեսակի վճարները ներառել տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացնել, թե որքան է մարելու քաղաքացին ու դրանից հետո միայն ստորագրել պայմանագիրը»,- ասաց Ջավադյանը:

Արթուր Ջավադյանը հավելեց՝ պետության վերցրած վարկերն էլ են այդպիսին, դրանց համար էլ վճարներ կան: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց՝ հայտարարված տոկոսադրույքները համապատասխանում են իրականությանը։ Խնդիրներ գուցե կան, սակայն, շուկան կկարգավորի:
 

Քննարկեցին ու հասկացան՝ մեծ տոկոսների մեղավորները հիմնականում գրավատներն ենԿԲ նախագահ Արթուր Ջավադյան. «Լոմբարդը փոքր ու միջին բիզնես չի: 129 լոմբարդը էդ տոոկսներով վճարել են, վստաեհցում ե, որ 50, 60, 70 80 տոկոսով են»:

Քննարկումից հետո վարչապետը արձանագրեց ՝ «Ֆինանսական հարաբերություններում և, ընդհանրապես, բոլոր հարաբերություններում ամեն մարդ, ի վերջո, ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար:

Սա, ըստ վարչապետի, չի նշանակում, թե կառավարությունը քաղաքացիներին մենակ է թողնում:

0:00
0:00