ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան
2019-03-21 19:35:25

Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ Միության տարածքում»,- ասել է Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նշել է, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հանդիպումներ են նախատեսվում բիզնեսի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ: