ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա
2019-03-21 19:17:43

Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Սարաևո չարտերային չվերթով մեկնեցին Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Բոսնիա և Հերցեգովինա են մեկնել 25 ֆուտբոլիստներ:

ՀՖՖ-ից հայտնում են, որ նախապես հրավիրված 27 ֆուտբոլիստներից հավաքականի հետ Սարաևո չեն մեկնել Անատոլի Այվազովը և Արսեն Բեգլարյանը: Վերջինս դուրս է մնացել հայտացուցակից վնասվածքի պատճառով: