ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սբ Հարության տաճարի հայկական բաժին
2019-03-21 21:12:17

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին: ԱՄՆ պետքարտուղարը մոմ է վառել հայկական եկեղեցուն պատկանող տարածքում, ինչից հետո Սուրբ Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամուէլ Ծ. վարդապետ Աղոյեանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան:

Ինչպես հայտնում է Սբ․ Հարության տաճարի ֆեյսբուքյան էջը,  Պոմպոն խոսել է Երուսաղեմում հայկական ներկայության մասին: Իր խոսքը Հայր Սուրբն ավարտել է հետևյալ խոսքերով. «Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսրայելում է: Նա արդեն հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաեւ երկրի նախագահ Ռուվեն Ռիվլինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Քիչ առաջ էլ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Յադ Վաշեմում ծաղկեպսակ է դրել։