ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սարալանջն այս գարուն կկանաչապատեն
2019-03-22 11:45:20

Երևանի Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած՝ մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը: Լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ կից հրապարակելով լուսանկար: Նա նշել է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով:

Քաղաքապետարանից նաև տեղեկացրել են, որ Երևանում վաղը՝ շաբաթօրյակի ժամանակ կտնկվի շուրջ 5000 ծառ: Այս տարի նոր մոտեցում է ցուցաբերվել տնկիների ընտրության հարցում: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ բացի ավանդական ծառատեսակներից, լինելու են ծաղկող ծառեր, նաև խստացրել են տնկիների նկատմամբ պահանջները: Դրանք լինելու են շատ ավելի կենսունակ, ավելի հաստ տրամագծով, ուղղաձիգ առանցքով եւ ավելի բարձր հասակով: