ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ստորգետնյա ավտոկայանատեղին կհանձվի հավատարմագրային կառավարման
2019-03-22 13:20:17

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում որոշում է ընդունվել թույլատրել քաղաքապետին՝ անցկացնել մրցույթ և Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղին հանձնել հավատարմագրային կառավարման՝ կնքելով 10 տարի ժամկետով պայմանագիր:

Ազատության հրապարակում 2010-ից շահագործման հանձնված ստորգետնյա ավտոկայանատեղիի շահագործումը, որը նախատեսված է շուրջ 500 մեքենայի համար, 2011-ից իրականացվում է «Երևան տրանս» ՓԲԸ կողմից:

2013-18 թվականների ֆինանսական ցուցանիշների վերլուծության արդյունքներով ավտոկայանատեղին հատկապես ձմռան ամիսներին գործում է թերբեռնված: Տեսահսկման համակարգն ունի արդիականացման անհրաժեշտություն: Նախատեսվում է տեղադրել նոր ժամանակակից տեսախցիկներ, մուտքի և ելքի համար ավտոմատ կառավարման և վճարման համակարգ, ինչպես նաև կատարել վերանորոգման և հարակից աշխատանքներ:

Արդյունքում նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, լայնորեն կիրառել էլեկտրոնային վճարման եղանակները, առաջարկել երկարաժամկետ կամ մեծ թվով մեքենաների համար նախատեսված վճարային փաթեթներ և արդյունքում մեծացնել օգտվողների թիվն ու նպաստել երթևեկության բարելավմանը: Իսկ հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում կթանկանան վարձավճարները, թե՜ ոչ, ներկայացրել է քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

«Ավտոկայանատեղիի վճարը հաստատվում է Երևանի ավագանու կողմից յուրաքանչյուր տարվա համար ավագանու որոշմամբ և դա տեղական վճար է:

Իսկ վարձավճարների փոփոխության իրավունքը պատկանում է ավագանուն»,-ասել է նա: