ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
2018-11-15 12:48:02

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի նոյեմբերի 21-ին, ժամը 11-ին գումարել արտահերթ նիստ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Արտահերթ նիստի օրակարգում ի թիվս այլ նախագծերի, ընդգրված է  նաեւ «2019 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը։

Բյուջեի մասին նախագիծը Խորհրդարանը քննարկեց նոյեմբերի 13-ին։ 

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն դրական եզրակացություն էր տվել 2019թ. պետական բյուջեի նախագծին:


ԱԺ արտահերթ նիստի օրակարգում են նաեւ հետեւյալ նախագծերը՝

  • «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»,
  • «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
  • «Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»,
  • «2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցերը։