ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միհրան Պողոսյանը հրավիրվել է հարցաքննության
2019-03-22 17:38:51

ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Պողոսյանը նախկին հրավերից հետո չէր ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։

«Միհրան Պողոսյանն առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները»,- ասաց Օհանջանյանը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ, ՀՔԾ-ն հայտնել էր Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի գործի վերաբացելու մասին:

2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում էր կայացրել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: