ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
"World Folk Vision" փառատոնից Հայաստանն առաջին մրցանակով է վերադարձել
2019-03-22 16:40:11

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարտի 9-19-ը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում կայացած "World Folk Vision" ազգային մշակույթի և արվեստի համաշխարհային մրցույթ-փառատոնից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է  առաջին մրցանակով՝ ճանաչվելով լավագույնը «ԷԹՆՈ-ՏՈՒՆ» անվանակարգում:

Արաբական անապատում հայկական մշակույթը ներկայացնող պատվիրակության կազմում էին «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն ու «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:


Նախ այն մասին, թե ինչպես հայկական մշակութային պատվիրակությունը հայտնվեց Սաուդյան Արաբիայի Թագավորությունում կայացած "World Folk Vision" ազգային մշակույթի և արվեստի համաշխարհային մրցույթ-փառատոնում:

Ռուսաստանաբնակ երկու բարերար կանանց՝ Անետա Մարտիրոսյանի ու Լիլիթ Կարապետյանի  շնորհիվ արաբական անապատում հայկական 18 հոգանոց պատվիարկությունը ավելի քան 100 երկրների ցանկում 10 օր ներկայացրել է մեր ազգային պարը, տարազը, երգը, տաղավարը, որն էլ ի դեպ, հաղթել է ՝ Հայաստան  բերելով առաջին մրցանակը  «ԷԹՆՈ-ՏՈՒՆ» անվանակարգում:


Պար անվանակարգում հաղթել է Դաղստանը, բայց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի՝ փառատոնին մասնակցող ութ տղաները, գերել են բոլորի սրտերը:

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը համեմատության համար նշում է, որ  ղրղզներն այս փառատոնին ներկայացել են 3500, իսկ ղազախները՝  շուրջ 2500 հոգանոց պատվիրակություններով:


Ներկայացրել են այն ամենն ինչ հնարավոր էր, եկել են ուխտերով, ձիերով և այլն: Իսկ հայկական համեստ պատվիրակությունը «Տերյան» մշակութային կենտրոնի տարազները ներկայացնելու համար դիմել է այլ երկրների ներկայացուցիչների օգնությանը:

Նախնական պայմանավորվածությամբ հիշյալ փառատոնը 2021 –ին անցկացվելու է Թուրքիայում:

Գինոսյանի համոզմամբ նման փառատոններին Հայաստանը պետք է ավելի լուրջ մոտենա, քանի որ դրանք ազգայինը ներկայացնելու հրաշալի հարթակ են: Ըստ բանախոսների, վատ չէր լինի, եթե պետությունն էլ նման հարցերում փոքր ինչ ավելի ակտիվ լիներ:

0:00
0:00