ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-23 09:48:28
  • «Փաստ». Ծա­ռա­տուն­կը չպետք է ինք­նան­պա­տակ լի­նի
  • «168 ժամ». Անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա վերջերից պասիվ շրջան է
  • «Ժողովուրդ». Թանկ հավեր
  • «Ժամանակ». Վետո

Ծա­ռա­տուն­կը չպետք է ինք­նան­պա­տակ լի­նի

Այսօր համապետական շաբաթօրյակ-ծառատունկ է անցկացվում: Նախատեսվում է 5000 ծառ տնկել: «Փաստ»-ն այս գովելի նախաձեռնության մեջ, որն ավանդական բնույթ է կրում Հայաստանում և նորամուծություն չէ, կարևորում է մեկ հանգամանք. ծառատունկն ինքնանպատակ չպետք է լինի: «Միայն ծառ տնկելը բավարար չէ, պետք է համապատասխան խնամք, ոռոգում, հակառակ դեպքում՝ ինչպես նախկինում, հիմա էլ մի քանի ամսից նոր տնկված ծառերն ուղղակի կչորանան»,- գրում է թերթը:

Բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել նաև ծառերի ընտրությանը, սակայն հարցն ունի ֆինանսական կողմ: Կանաչապատման ժամանակ օգտագործում են շատ էժան և ոչ որակյալ ծառատեսակներ: Մինչդեռ նախկինում՝ խորհրդային տարիներին, Երևանում եղել են թանկարժեք և լավ ծառերի տեսակներ, որոնք քաղաքի համար իրենց անհրաժեշտ դերը կատարել են:

«Իհարկե, հիմա չենք կարող համեմատել առաջվա կանաչապատումը ներկայի հետ:

Երբ Երևանում գիտնականների խումբը ստեղծեց բուսաբանական այգին, նրանք մասնակցեցին նաև քաղաքի կանաչապատման ծրագրին: Նրանց խորհրդով են շատ ծառեր տնկվել, հաշվի է առնվել, թե ինչպիսի դերակատարություն պիտի ունենա ծառերից յուրաքանչյուրը՝ թթվածնի մատակարարման, օդի մաքրման հետ կապված: Հիմա զրկվել ենք այդ կանաչապատումից: Շատ դեպքերում, երբ հարցը վերաբերում է կանաչապատմանը, ոչ թե հաշվի են առնվում այս գործոնները, այլ ուղղակի նայում են բյուջեին՝ գումարը քիչ է լինում, կանաչապատումն էլ՝ էժան:

Մյուս կողմից էլ Երևանում թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջրի համակարգերը շատ վատ վիճակում են, որոշ դեպքերում երկար տարիներ չեն վերանորոգվել», - ասել է թերթի զրուցակիցը:

Անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա վերջերից պասիվ շրջան է

Հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունենում հայաստանյան անշարժ գույքի շուկայում, «168 ժամ»-ը զրուցել է «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր ազդեցությունն ունեցավ նաև անշարժ գույքի շուկայի վրա, քանի որ ՀՀ-ում 25 տարի անց արմատապես կոտրվեց այն կարծրատիպը, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, այս առումով այն իր մեջ պոզիտիվ տարրեր էր պարունակում։ Քաղաքացին վստահություն ստացավ, որ իր ակտիվությամբ կարող է դառնալ երկրի տերը։ Այս ամենին դրականորեն արձագանքեցին նաև սփյուռքի մեր հայրենակիցները, նրանք ակտիվություն ցուցաբերեցին, որն էլ իր ազդեցությունն ունեցավ անշարժ գույքի շուկայի վրա։ Ձևավորվեց մոտավորապես 30 տոկոսի պահանջարկ, տեղի ունեցավ նաև գնային բարձրացում, այսինքն՝ պահանջարկի ավելացումը բերեց գույքի գների բարձացման՝ մինչև 10 տոկոս՝ ասել է թերթի զրուցակիցը։

Սակայն, ինչպես նշել է «Ակցեռն» հոլդինգի նախագահը, 2018 թվականի վերջին ավելի պասիվ շրջան է սկսվել.

«Նախորդ տարիներին անշարժ գույքի շուկան բիզնեսի համար այլ մոտիվացիաներ էր ունեցել՝ հիմնականում կախվածության մեջ պահելու, կառավարելի դարձնելու, պայմանավորվելու տեսանկյունից, որպեսզի գործարարն ունենա մեկ պատուհան և դրանց դեպքում կարողանա հասնել հաջողության։ Ներկա իրավիճակին գործարար շղթան ամբողջ այդ մոտիվացիաները պետք է նորից վերաձևավորի, ամեն ինչ հասկանալի դառնա տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի նրանք երկարատև ռեժիմով կարողանան կազմել իրենց ծրագրերը։

Այժմ սպասողական վիճակը մեր գործարարների շրջանում հիմնականում ձևավորված է բանկային ոլորտի, ֆինանսների հասանելիության, հասարակության գնողունակության գործոնով։ Նշեմ ևս մեկ գործոն. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների ավելացում պետք է լինի, նոր խաղացողներ պետք է դաշտ մտնեն, քանի որ առանց խաղացողների քանակական կշռի ավելացման՝ մեր բոլոր տարբերակները՝ ստվերի դեմ պայքարը և այլն, սահմանափակ ռեսուրս է և կարող է կարճատև արդյունք ունենալ»։

Իսկ դաշտը թո՞ւյլ է տալիս, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն շուկայում հարցին նա պատասխանել է.

«Ներկայումս այս գործընթացներն ակտիվ ընթանում են, կան գերատեսչություններ, որ շատ վատ են աշխատում, և՝ հակառակը: Այսինքն՝ և՛ լավն ունենք, և՛ վատը։ Եվ մեր կառավարության անելիքներից մեկն էլ այն է, որ կարողանա զանազանել և օբյեկտիվ գնահատել կառավարության գերատեսչություններից յուրաքանչյուրի աշխատանքը, գնահատելուց հետո անել ընդհանուր եզրակացություն և կատարել համապատասխան քայլ։ Մենք հեղափոխություն ունեցանք այն պատճառով, որ նախորդ կառավարությունները յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ գուցե եզրակացություն անում էին, սակայն դրանց չէին հետևում քայլեր, գործողություններ, պատասխանատվություն և այլն»։

«Ներկայումս այս գործընթացներն ակտիվ ընթանում են, կան գերատեսչություններ, որ շատ վատ են աշխատում, և՝ հակառակը: Այսինքն՝ և՛ լավն ունենք, և՛ վատը։ Եվ մեր կառավարության անելիքներից մեկն էլ այն է, որ կարողանա զանազանել և օբյեկտիվ գնահատել կառավարության գերատեսչություններից յուրաքանչյուրի աշխատանքը, գնահատելուց հետո անել ընդհանուր եզրակացություն և կատարել համապատասխան քայլ։ Մենք հեղափոխություն ունեցանք այն պատճառով, որ նախորդ կառավարությունները յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ գուցե եզրակացություն անում էին, սակայն դրանց չէին հետևում քայլեր, գործողություններ, պատասխանատվություն և այլն»։

Թանկ հավեր

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրել է, որ թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է 300 դրամով։ Տեղական արտադրության հավի բդի մեկ կիլոգրամը, եթե շաբաթներ առաջ վաճառվում էր 1300 դրամով, ապա երեկ հասել էր 1600 դրամի։ Ըստ մասնագետների՝ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում։

«Ի դեպ, ոչ միայն արտադրությունն է ավելացել, այլեւ մարդկանց գնողունակությունն է բարձրացել։ Չէ՞ որ մարդկանց մեծ մասը նախընտրում է ավելի շատ սպիտակ միս օգտագործել, քան կարմիր, ինչն էլ բնականաբար ազդել է թռչնամսի ոչ միայն արտադրության, այլեւ սպառման ծավալների վրա»,-գրում է թերթը։

«Ի դեպ, ոչ միայն արտադրությունն է ավելացել, այլեւ մարդկանց գնողունակությունն է բարձրացել։ Չէ՞ որ մարդկանց մեծ մասը նախընտրում է ավելի շատ սպիտակ միս օգտագործել, քան կարմիր, ինչն էլ բնականաբար ազդել է թռչնամսի ոչ միայն արտադրության, այլեւ սպառման ծավալների վրա»,-գրում է թերթը։

Վետո

«Ժամանակ»-ի տեղեկություններով ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության և կապի ոլորտում 200 մլն դոլա­րի ներդրում անել և դառնալ չորրորդ օպերատորը, ընդ որում՝ պարտավորություն ստանձնելով, որ այդ կապը չափազանց մատչելի կլինի սպառողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրե­րի բնակիչների համար՝ գրե­թե անվճար:

«Սակայն նախա­րար Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա՝ հայտա­րարելով, որ այն ոչ միայն կվնասի մյուս երեք օպերա­տորներին, այլ նաև շահավետ չի լինի ներդրողի համար: Ահա թե ինչու է Հայաստանը ներդրումների ծավալի առու­մով շարունակում մնալ տարածաշրջանի ամենավերջին երկիրը և այդ ցուցանիշով մի քանի անգամ զիջում Ադրբեջանին ու Վրաստանին»,-գրում է թերթը: