ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է
2019-03-23 16:40:37

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Եվ երկրին է իրեն պետք, եւ ինքը՝ երկրին, ու դրա մեջ կա մեծ բանականություն, որի ծարավն է եղել նա միշտ։ Այս երկիրն իր հարազատ եղբայրն է, ազգականը, հոգեմոտը երկնքին տակ, ու ու գուցե նաեւ ավելի հեռվում»։ Նա ասում էր, որ հայ մարդն ամեն ինչ պիտի իմանա, հայի գենոֆոնդին ոչ մի բան անհասկանալի չէ։ Աղասի Այվազյանն այդ գենոֆոնդի ամուր մասնիկն էր։ Այսօր նրա ծննդյան օրն է։

Գրականությանը հայտնի բոլոր հնարքներով նա պեղեց, հետազոտեց, տակնուվրա արեց բնության ամենամեծ հանելուկին՝ մարդուն: Նա էլ իր հանճարեղ ժամանակակցի՝ Վիլյամ Սարոյանի նման ցավի ու տառապանքի միջից շարունակում էր աշխարհին նայել բարությամբ, և ամենուր ու ամեն ինչի մեջ շարունակում էր հայ փնտրել: Ամենուր հայ էր որոնում ու հայ մեջ որոնում էր մարդուն:

«Աղասի Այվազյանի ողջ գրականությունը, նրա գործունեությունը՝ լինի կինոյում թե՛ գեղանկարչության մեջ, ուղղված է հայի տեսակը պահպանելուն՝ ազգային այն  բարոյական  և հոգևոր արժեհամակարգի վրա, որը մեզ տարբերում է իբրև հայ և իբրև մարդ»,-ասում է կինոգետ Դավիթ Մուրադյանը:


Գրողի այրու՝ Գրետա Վերդյանի խոսքով, Աղասի Այվազյանը գրչի մարդ էր և մինչև կյանքի վերջին օրը ստեղծագործում էր՝ լցված հայրենի հողի, ջրի նկատմամբ մեծ սիրով ու նվիրումով: Իսկ մահից առաջ ուներ լուրջ տագնապներ: «Շատ մեծ վախ ուներ, որ Հայաստանը ծանր վիճակում է»:

«Այսօրվա ամենածանր հարցը վերաբերում է մեր ազգի հոգեբարոյական վիճակին: Ինչ է մնացել մեր բուն էությունից, մեր նախեղակ, աստվածարյալ կերպից: Արդյոք մենք կարող ենք սրբել մեր վրայի աղբը, որ դարերի ընթացքում թշնամին կուտակել է մեր սկզբնագոյի վրա, փաթեթավորել է մեզ մեր էությանն անհարարիր  կճեպով: Ընդունակ ենք արդյոք պատմակշիռ հայացքով վերլուծել մեր ներկան, այս դժվարին, բայց վճռորոշ ժամանակը»,-«Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում ասել էր Աղասի Այվազյանը:

0:00
0:00