ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ով պետք է լինի աղբահանող երկրորդ օպերատորը
2019-03-23 17:00:48

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Համապետական  շաբաթօրյակն այսօր մեկնարկեց վաղ առավոտից՝  շրջապատը  աղբից  մաքրելու վճռականությամբ: Մայրուղինեում,  մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում,  այգիներում ու պատմամշակութային վայրերում, հուշարձաններ հարակից տարածքներում անսովոր եռուզեռ էր:

«Հուշարձանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները  մաքրում էին մայրաքաղաքի Մանկական երկաթուղու ն հարող տարածքի 11 հուշարձանները:

Արա Թարվերդյանի խոսքով՝ վայրը պատահական չի ընտրվել. «Համարելով, որ Երևանի ամենաղտոտված, չնայած էլի կան,  հուշարձանների տարածքներ, բայց սա այն  տարածքն է, որը դուրս է մնացել քաղաքային ուշադրության կենտոնից համարվում,  քանի որ մյուս աղտոտված տարածքները  ավելի ուշադրության կենտրոնում են գտնվում»,- ասաց Թարվերդյանը:

Առավոտից շաբաթօրյակին միացել էր նաև կառավարության  ղեկավարը: Նա շարունակում է  պնդել՝ հեղափոխությունը  Հայաստանում ավարտված կհամարի, եթե մեր երկիրն ազատվի համատարած աղբից.

«Հայաստանում իսկապես հեղափոխությունն իր նպատակին կհասնի, երբ ժանգոտ կրպակներից, ջարդոններից ազատվենք»:

Նիկոլ Փաշինյանը,  ի դեպ,  պետք է շաբաթօրյակը սկսեր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի հիմնարկեքից հետո, սակայն  տեսնելով, որ տարածքը մաքրման կարիք ունի, որոշեց նախ մաքրել, հետո միայն  մասնակցել հիմնարկեքի արարողությունը:

Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք Արմենիա» ընկեության աշխատանքներից դժգոհ է և վարչապետը, և Երևանի քաղաքապետը: Հայկ Մարությանը պնդում է՝ երկրորդ օպերատորը պետք է համայնքը լինի:

«Ի սկզբանե պետք է լիներ երկու ընկերություն, չգիտեմ, ինչպես եղավ, որ երկու պայմանագիրն էլ նույն ընկերությունը վերցրեց»:

Շաբաթօրյակի  բոլոր մասնակիցները վստահ են՝ միայն մեկ օր մարքելով՝ երկիրն ու քաղաքը աղբից հնարավոր չէ ազատել, ամենակարևորը  գիտակցելն է, որ պարզապես պետք է չկեղտոտել:

0:00
0:00