ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ջիբրալթար-Հայաստան հանդիպման տոմսերը սպառված են
2018-11-15 13:53:41

Ազգերի լիգայի շրջանակում նոյեմբերի 16-ին կայանալիք Ջիբրալթար-Հայաստան ընտրական հանդիպման բոլոր տոմսերը սպառված են:

Այս մասին հայտնում է Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիայի` Թվիթերի պաշտոնական էջը:

Հանդիպումը կկայանա վաղը «Վիկտորիա» ստադիոնում, որը 2 հազար հանդիսական է տեղավորում և տեղակայված է անմիջապես օդանավակայանի կողքին:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնել են Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվեն Ջիբրալթար։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Ազգերի լիգայի հերթական խաղում պարտվեց կարգով ցածր Ջիբրալթարի ընտրանուն: