ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
2019-03-25 09:05:11

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (առկա է ձնաբուք):

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը (առկա է բուք), Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք:

Այսօր և վաղը, ինչպես նաև մարտի 28-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար: