ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դոնալդ Թրամփն այսօր Գոլանի բարձունքի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրի (լրացված)
2019-03-25 09:40:05

Լրացված է՝ 12:20

Գազայի հատվածից Իսրայելի կենտրոնական մասի հրթիռակոծման պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրճատում է ԱՄՆ-ում այցի ծրագիրը:

«Որոշեցի կրճատել այցը Միացյալ Նահանգներ, մի քանի ժամից կհանդիպեմ ԱՄՆ-ի նախագահի հետ եւ անհապաղ կվերադառնամ Իսրայել: Տեղի Է ունեցել հանցավոր հարձակում Իսրայել պետության վրա, եւ մենք կպատասխանենք ուժով»,- հայտարարել է Նեթանյահուն:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածից արձակված հրթիռի կողմից Իսրայելի կենտրոնական մասի գյուղական բնակավայրերից մեկում բնակելի շենքի խոցման հետեւանքով այսօր տարբեր աստիճանի ծանրության վերեքերով հոսպիտալացվել է յոթ իսրայելացի:

Տեղադրված է՝ 09:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել Գոլանի բարձունքն Իսրայելի պետության մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:

Անցյալ շաբաթ Թրամփը թվիթերում ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի գերակայությունը ճանաչելու մասին գրառում էր կատարել՝ նշելով, որ դա բխում է Իսրայելի և տարածաշրջանային անվտանգության շահերից: Փաստաթուղթը կստրոգրվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Սպիտակ տուն այցի ժամանակ: Նեթանյահուն արդեն ժամանել է Միացյալ Նահանգներ՝ Գոլանի համար Թրամփին շնորհակալություն հայտնելու նպատակով:

Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Սիրիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել նման միակողմանի գործողություններին:

Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արևելքում: Այն մինչև 1967 թվականն ընդգրկված է եղել Սիրիայի կազմում: 1967թ.-ի վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորականները գրավել են այդ տարածքը: 1973-ին կողմերը հրադադարի համաձայնագիր են կնքել, իսկ 1974-ից Գոլանի բարձունքում հայտնվել են ՄԱԿ-ի խաղաղպահական դիրքերը:

1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել էր հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել էր բռնակցումը: