ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված ավտոարշավը` Թբիլիսիում (տեսանյութ)
2019-03-25 10:30:30

Առանձնակի խնամք ու հոգատարություն պահանջող այս մեքենաները Երևանից հասել են Թբիլիսի: Ավտոարշավը նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամները Թբիլիսիում այցելել են հայ անվանի գրողների ու հասարակական գործիչների պանթեոն, ծաղիկներ են խոնարհել Հովհաննես Թումանյանի և մյուս մեծերի շիրիմներին: Ալիք մեդիայի հետ զրույցում ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը նշել է, որ մարդկանց հետաքրքրությունը վկայում է՝ նախաձեռնությունը ճիշտ ու արդարացված էր:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է 2019 թվականի փետրվարի 19-ին: Ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը նշանավորվում է բազմաթիվ ու տարաբնույթ միջոցառումներով, որոնք անցկացվում են Երևանում, Դսեղում և Թբիլիսիում: