ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
2019-03-25 11:30:28

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այսօր ժամանել է Վրաստան: Նա կհանդիպի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիի և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոխաբիձեի հետ:

Նա կայցելի ՆԱՏՕ-Վրաստան Համատեղ վարժական-գնահատման կենտրոն (JTEC):

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նախօրեին Facebook-ում ուղիղ հեռարձակման ընթացքում ասել էր, որ « այցը եւս մեկ ակնհայտ հաստատումն է այն բանի, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները նախկինում երբեք այսչափ բարձր մակարդակի վրա չեն եղել»:

Վրաստանում անցկացվում են «ՆԱՏՕ-Վրաստան» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք մեկնարկել են մարտի 18-ին և անցկացվում են Համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JTEC)՝ Թբիլիսի մերձակա «Կրծանիսի» Զորավարժությունների եւ ռազմական կրթության աջակցության կենտրոնի տարածքում:

Դրանք կավարտվեն մարտի 29-ին: Վարժանքներին 350-ից ավելի զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներից: