ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մխիթարյանը` Sky Sport-ի 100 լավագույն աստղերի շարքում
2018-11-15 14:01:26

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն աստղերի շարքում է:

Այս ցուցակը կազմել է Sky Sport-ը: Հավաքականի կիսապաշտպանն 100 լավագույնների շարքում 72-րդ տեղում է: Բրիտանական հանդեսը փաստում է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 525 րոպե, խփել 2 գոլ, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:\

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Արսենալ»-ը չպարտվեց Մխիթարյանի գոլի շնորհիվ:

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վուլվերհեմփթոնին»: Տանտերերը ամբողջ խաղն անցկացրեցին պարտվողի դերում, սակայն փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանի գոլը օգնեց «զինագործներին» պահպանել անպարտելիության շարքը և 1 միավոր վաստակել: