ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը
2019-03-25 11:44:37

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:

Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ՝ տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքէջը: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը Իսրայելից:

Մարտի 23-ին` Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կայացել է ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև: Բոսնիայի ընտրանին հաղթել է 2:1 հաշվով: