ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տղամարդկանց` թզբեհ, կանանց էլ գլխաշոր. Թուրքիայում այս կիրակի ՏԻՄ ընտրություններ են
2019-03-25 14:43:37

Թուրքիայում կիրակի սպասվող ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) և՛ պահպանողական, և՛ լիբերալ ընտրազանգվածի քվեն ստանալու համար տարատեսակ նվերներ է բաժանում:

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` emenihaber.am-ի փոխանցմամբ՝ Բուրսայի Նիլյուֆեր շրջանում CHP-ական համայնքապետի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնին, որին նաև մասնակցում են դեռահասներ, համայնքապետարանի էքսկավատորով ալկոհոլային խմիչքներ են բաժանվել:

CHP-ի կողմից առաջադրված թեկնածուները, որպեսզի կարողանան տարբեր շրջաններում հանրության պահպանողական շերտից քվե ստանալ, տղամարդկանց` թզբեհ, կանանց էլ գլխաշորեր են բաժանել:

CHP-ն հիմնադրումից ի վեր եղել է ձախակողմյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որը հիմնված է Աթաթուրքի գաղափարախոսության վրա:

Թուրքիայի Հանրապետության և CHP-ի հիմնադիր Մուսաթաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության օրոք` 1925թ. նոյեմբերի 25-ին ընդունվել է ֆեսի արգելման և դրա փոխարեն եվրոպական գլխարկ ու հագուստ կրելու մասին օրենքը: Ինչ վերաբերում է կանանց գլխաշորերին, օրենքով դա չի արգելվել, սակայն Մուստաֆա Քեմալն իր ընտանիքի օրինակով փորձել է հասնել կանանց ազատականացմանը՝ դա համարելով հասարակության զարգացման անհրաժեշտ պայման՝ գրել է կայքը: