ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյան-Ալիև հանդիպման մասին հայտարարությունը՝ ավելի ուշ
2019-03-25 16:49:46

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ հղում անելով Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը, հայտնում էին, որ ՀՀ վարչպետն ու Արդբեջանի նախագահը մարտի 29-ին կլինեն Վիեննայում: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ:

Մինչ հնարավոր հանդիպումը ՀՀ վարչապետը Ստեփանակերտում անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ:

Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք Ստեփանակերտում կստանա մանդատ