ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ՝ նաեւ Օղակաձեւ այգում
2019-03-25 17:40:49

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Օպերային թատրոն հարակից տարածքներում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են մյուս այգիներում ևս: Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր, որ կանաչ տարածքներում նորմերի խախտումներ դեմ պայքարը շարունակական է։

Օղակաձև այգում մի քանի սրճարանների տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Մի սրճարանում սալիկապատ հատակն է քանդվում, մյուսում՝ մետաղյա կոնստրուկցիաներն են արդեն  ապամոնտաժվել:

Տարածքում սրճարանների սեփականատարերին տեսնել չհաջողվեց, սակայն շինարարներից մի փոքր պարզաբանում կարողացա ստանալ: 
«Քաղաքապետարանից եկել են, նայել են, ամեն ինչ նորմալ է: Վերանորոգում ենք տարածքը»:

«Վերանորոգում է, այստեղ եղել է սրճարան: Հիմա սպա կենտրոն են սարքում, սրճարանը վերանում է: Տարածքը չի՞ ապամոնտաժվում: Չէ»: 

Սրճարանների տարածքում աշխատող շինարարների՝ վերանորոգման աշխատանքներ իրակնացնելու լուրերը հաստատեցին նաև քաղաքապետարանից:

«Սրճարանների տարածքի բարեկարգման ընթացիկ աշխատանքներ են իրականացվում, այլ ոչ թե ինչ-որ քանդում: Օրինական գործունեություն է, ունի թույլտվություն»:

Քաղաքապետարանը Ազատության հրապարակի հարակից տարածքի  սրճարաններից սկսեց ապամոնտաժման իր խոստումը: Որ հանգստի գոտին հաջորդը կվերադարձվի հանրությանը դեռևս ուսումնասիրության փուլում է:

Քանդման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ քաղաքապետարանը քայլերը պետք է կատարի օրինականության սահմաններում՝ հայտնում են քաղաքապետարանից: Ինչպես նախկինում ասել էր քաղաքապետի մամուլի խոսնակը, մարդիկ տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են տնտեսական գործունեություն ծավալել:

Զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալած տարածքներ են, բայց կան նաև սեփականությունը գրանցած գործարարներ:

0:00
0:00