ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փակ հանդիպում՝ փակ բանակցությունից առաջ
2019-03-25 18:24:16

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները քննարկման թեմա է դարձել Հայաստանի ու Արցախի ԶՈՒ-ի հրամկազմի օպերատիվ հավաքի ընթացքում:

Տարածաշրջանային հարցերոց փորձագետը օպերատիվ հավաքը արտառոց բան չի համարում, այն պարբերաբար կազմակերպվում է ասում է: Իսկ հավաքին հնչած մտքերը Բաքվին ուղղված ուղերձ համարում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ:

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին՝ Վիեննայում, տեղեկացնում է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ մինչ երկու երկրների առաջնորդների հանդիպումը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը նույն օրը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մեր դիվանագիտական աղբյուրները ոչ հերքում, ոչ հաստատում են տեղեկությունը։

Հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ու Արցախի ԶՈՒ-ի հրամկազմի օպերատիվ հավաքի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ անգամ հստակեցրել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ օպերատիվ հավաքի ընթացքում հրամկազմին ներկայացվել է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում: Օպերատիվ հավաքի ընթացքում ՊՆ Դավիթ Տոնոյանը խոսել է «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը օպերատիվ հավաքի ընթացքում հնչած ՀՀ ԱԳՆ միտքը Բաքվին ուղղված մեսիջ է որակում.

«Հայկական կողմը շարունակում է շեշտադրել խաղաղության վրա հիմնված խնդրի կարգավորման գործընթացը, բայց  նաև ուղերձ է որ հայկական կողմը պատրաստ է օպերատիվ կերպով արձագանքել մարտահրավերներին»:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հարկ համարեց հիշեցնել, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի  վրա ազդեցություն է ունենում Բաքվի հայատյաց քաղաքականությունը։ Այդուհանդերձ, երբևէ չպետք է  հուսահատվել, քանի որ հետևողական պայքարը արդյունք է տալիս՝ ասում է.

«Մեր նպատակին իրականացման ուղղությամբ պետք է գնանք, տեսեք, թե ոնց Գոլանի բարձունքները ընդունելի դարձան: Քելբաջարն էլ նույն նշանակությունը ունի մեզ համար»:

Միասնական  ու հետևողական աշխատանքը հաջողության միակ բանալին է համարում Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

0:00
0:00