ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թրամփը Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչեց
2019-03-25 21:21:19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Վաշինգտոնը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ՝ հաղորդում է Reuters-ը։ ԱՄՆ առաջնորդը փաստաթուղթը ստորագրել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում: Գործակալությունը նշում է, որ այս քայլը կարող է օգնել հրեական պետության ղեկավարին ապրիլի 9-ին առաջիկա ընտրություններում:

Դոնալդ Թրամփն այսօր Գոլանի բարձունքի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրի

Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու վերաբերյալ Վաշինգտոնի մտադրության մասին հայտնի էր դարձել դեռևս անցյալ շաբաթ։

Տես նաեւ՝ 

Թրամփի թվիթը նախադե՞պ արցախյան հակամարտության համար