ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրական փոխադրողներն ընդդեմ ապօրինի փոխադրամիջոցների  
2019-03-25 22:13:06

Սաթիկ Իսահակյան
Ռադիոլուր-Արմավիրի մասին       
    

Ապօրինի փոխադրողների պատճառով ,,Գալակտիկա տրանս սերվիս,, ՍՊԸ –ի Երևան-Արմավիր  երթուղու վարորդները  բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Նրանք շուրջ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել: Մեծ ներդրումներ իրականացրած ,,Գալակտիկա տրանս սերվիս,,ՍՊԸ-ն այժմ վնասով է աշխատում։

Երևան-Արմավիր երթուղին  շահագործող  ,,Գալակտիկա տրանս սերվիս,, ՍՊԸ –ի 206 և 207 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց:  Վարորդներն արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել,  իսկ  ,,Գալակտիկա տրանս սերվիս,, ՍՊԸ  տնօրեն Շուշան Խաչատրյանը պնդում է, որ ապօրինի փոխադրողների պատճառով ընկերությունը վնասով են աշխատում և չի կարողանում վճարել աշխատավարձերը: Վերջերս ընկերության պարկը համալրվել է նոր ,,Մերսեդես,, մակնիշի միկրոավտոբուսներով: Շուշան Խաչատրյանի խոսքերով  ուղևորափոխադրման որակը բարձրացնելու նպատակով 410 մլն դրամր ներդրում է իրականացրել:

Միկրոավտոբուսներն աշխատում են բենզինով:  Երևան-Արմավիր երթուղին  օրինական շահագործողներին զուգահեռ ուղևորափոխադրումներ են իրականացնում նաև անհատներն ու 223 Երևան-Մյասնիկյան , 235 Երևան-Մեծամոր ցուցանակներով միկրոավտոբուսները: Նրանց կայանատեղին Երևան-Արմավիր մայրուղու  Արմավիրի ավտոկայանի դիմացի հատվածն է:  235 Երևան-Մեծամոր  3741L պետհամարանիշով  միկրոավտոբուսի վարորդը հավանաբար մոռացել էր, թե ինչ   ցուցանակ է փակցված,,Գազել,,միկրոավտոբուսի դիմապակուն, ասաց, որր Երևան-Մյասնիկյան երթուղին է սպասարկում, իսկ հաջորդ հարցին խուսափեց պատասխանել և չսպասելով միկրոավտոբուսի բոլոր նստատեղերի համալրմանը՝ ուղևորվեց Երևան

0:00
0:00

235 միկրոավտոբուսին  փոխարինեց 577 AN 61 սպիտակ պետհամարանիշով միկրոավտոբուսը, որն առավոտվանից ուղերթներ էր իրականացնում Երևան-Արմավիր երթուղում, թեպետ վարորդը ժխտեց նշելով, որ երեկոյան 17-30-ին  1-ին անգամ է եկել:

0:00
0:00

Գազել միկրոավտոբուսներին փոխարինեցին ,,Մերսեդես Վիտո,, մակնիշի 7 տեղանոց ավտոմեքենաները: Առավոտյան ժամերին ուսանողներն ու  աշխատողները Երևան են հասել տաքսիներով՝ 400 կամ 500 դրամի փոխարեն վճարելով 1000 դրամ: